Միջազգային հակադոպինգային գործակալության նախագահ (WADA) Դևիդ Հոումենը հայտարարել է, որ որոշ մարզաձևերում արգելված խթանիչներ օգտագործող մարզիկներն ավելի շատ են, քան արձանագրված թիվը:
«Վերջին տարիների ընթացքում անցկացրած հետազոտությունների հիման վրա կարող ենք մի քանի ենթադրություններ անել: Արգելված խթանիչներ օգտագործողներն ավելի մեծ թիվ են կազմում, քան արձանագրված է: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր 10-րդ մարզիկը դոպինգ է օգտագործում: Ավելի շատ անհանգստացնում են երիտասարդները, ովքեր հեշտ ճանապարհ են փնտրում՝ հաջողության հասնելու համար: Ընդ որում, նրանց սատարում են մարզիչները և անգամ ծնողները, քանի որ այդ կերպ կարելի է ավելի շատ փող վաստակել:
Մարզաշխարհի ճանաչված ներկայացուցիչների դեմ մենք ապացույցներ չունենք, ինչպես, օրինակ, Արմսթրոնգի դեպքում: Սակայն մի քանի մարզիկի գործով հետաքննություն ենք վարում»,- BBC-ն մեջբերում է WADA-ի նախագահի խոսքերը:








































