Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղից առաջ խոսել է հանդիպման մասին:
«Մենք պիտի արդյունք քաղենք այս հանդիպումից: Առաջին խաղի արդյունքը դրական է, բայց դեռ վաղ է տոնել հաջողությունը: Առաջին հերթին հարկավոր է հաջողություն փնտրել հարձակման գծում, իրականացնել ստեղծված պահերը՝ հաջողությունն ամրապնդելու համար: Ամեն դեպքում Չավիին, Մեսսիին ու Ինյեստային բոլորը գիտեն. մեզ մի փոքր բախտ է պետք»,- Tmw-ն փոխանցում է Ալեգրիի խոսքերը:








































