Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն խոսել է «Միլան»-ի դեմ առաջիկա խաղի մասին:
«Բարսելոնա»-ն տաղանդավոր թիմ է, որն ի զորու է անցնել հաջորդ փուլ: Ես զգում եմ, որ մենք կարող ենք:
Վաղը մեզ անհրաժեշտ կլինեն 90 հազար երկրպագուները, որ կարող են հենց իրենք դուրս բերել մեզ քառորդ եզրափակիչ: Մեր թիմը վաստակել է ողջ աշխարհի վստահությունը»,- կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Պիկեն:








































