Աշխարհահռչակ ոչ ալկոհոլային ըմպելիք արտադրող «Կոկա-Կոլա» ընկերությունը պարտադրում է, որ ՖԻՖԱ-ում կատարվեն բարեփոխումներ, հայտնում է The Guardian-ը:
Ընկերությունը համագործակցում է ՖԻՖԱ-ի հետ 1978 թվականից սկսած, բայց հիմա պահանջները չբավարարելու դեպքում «Կոկա-Կոլա»-ի ղեկավավարությունը սպառնում է խզել պայմանագիրը, որը գործում է մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ ներկայումս կատարվում են հետաքննություններ, որոնց շնորհիվ բացահայտվել են մի շարք կոռուպցիոն սկանդալներ:








































