Հայնի է Իսպանիայի Լա Լիգայի 2015/16թթ մրցաշրջանի խաղացանկը։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի արքայական միության պաշտոնական կայքը։
Առաջին տուրում գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն Բիլբաոյում ուժերն է չափելու «Ատլետիկ»-ի հետ։ Առաջին տուրը մեկնարկելու է օգոստոսի 22-ին։ Բացի այդ, «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկ»-ն Իսպանիայի սուպերգավաթի համար պայքարելու են օգոստոսի 14-ին (Բիլբաոյում) և օգոստոսի 17-ին (Բարսելոնայում)։
Մադրիդի «Ռեալ»-ն առաջին տուրում արտագնա խաղում ուժերն է չափելու Խիխոնի «Սպորտինգ»-ի հետ, իսկ «Ատլետիկո»-ն ընդունելու է «Լաս-Պալմաս»-ին։
Առաջին «Էլ կլասիկո»-ն կայանալու է նոյեմբերի 8-ին՝ Մադրիդում։ «Բարսելոնա»-ի հարկի տակ կայանալիք դիմակայությունը տեղի է ունենալու 2016թ․ ապրիլի 3-ին։






































