Ինչպես գիտեք, Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում հաջողության է հասել նաև «Ալաշկերտ»-ը:
Թիմը հաղթահարել է բավականին բարդ մրցակցի` շոտլանդական «Սենթ Ջոնսթոն»-ի արգելքը: Աբրահամ Խաշմանյանի սաները պարտվել են 2:1 հաշվով և որակավորման 2-րդ փուլ են դուրս եկել մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:
Առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Ալաշկերտ»-ի հաղթանակով` 1:0 հաշվով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյոզալյանի գեղեցիկ գոլը։








































