Friday, 19 06 2026
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը

«Կլասիկո»-ն կարելի է կայացած համարել (տեսանյութ)

«Կլասիկո»-ներն անկասկած մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներն են` անկախ նրանից , թե «Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ինչ դիրք են զբաղեցնում Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Եթե նկատի ունենանք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր թիմերից մեկի խոշոր հաշվով հաղթանակով, և «Ռեալ»-ի հաղթանակի դեպքում կրկին կարող էր սրվել չեմպիունության համար պայքարը, ապա նախապես թերագնահատել այս հանդիպման արժեքը պարզապես անհնար էր:

Մոուրինյոն հաշվի էր առել նախորդ հանդիպման սխալներն ու 3 հենակետային կիսապաշտպան էր խաղադաշտ դուրս բերել. այդ գոտում Ալոնսոյին ու Հեդիրաին էր միացել Պեպեն:

Կենտրոնական գծի հագեցվածությունն իր արդյունքը տվեց: Երեք հենակետայիններն էլ բավական լավ խաղ ցուցադրեցին, սակայն դրանից որոշակիորեն տուժեց «արքայական» ակումբի հարձակման գիծը. նրանք երեքն էլ զբաղված էին կատալոնացիների գրոհները կանխելու գործով:

«Բարսելոնա»-ն` չդավաճանելով սեփական խաղաոճին, տիրում էր գնդակին, մեկ հարձակման ժամանակ մինչև 35 փոխանցում կատարում ու հարմար առիթի դեպքում միանգամից սրում խաղը: «Ռեալ»-ը ավելի շատ պաշտպանվում էր ու հույսը դրել էր հակագրոհների վրա, որոնք իդեպ` բավականին վտանգավոր էին:

Թվում էր` «Ռեալ»-ի համար խաղն այնքան էլ վատ չի դասավորվոլ, սակայն 52-րդ րոպեին Ալբիոլը սեփական տուգանային հրապարակում դիրքը պարտվեց Վիլյաին ու ստիպված խախտեց կանոնները: Մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված ու պաշտպանին հեռացրեց խաղադաշտից: Մեսսին անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու առաջ մղեց իր թիմին:

Գոլից հետո մոտ 15 րոպե «արքայական» ակումբն ուշքի չէր գալիս և կատալոնացիները հաշիվը կրկնապատկելու մի քանի լավ հնարավորություն կորցրին, ինչի համար շուտով պատժվեցին: 82-րդ րոպեին Դանի Ալվեշը Մարսելոյի հետ պայքարում խախտեց կանոններն ու մրցավարը կրկին նշանակեց 11-մետրանոց հարված, այս անգամ արդեն կատալոնացիների դարպասին: Ռոնալդուն ոչ մի շանս չտվեց Վալդեսին` 1:1:

Հանդիպման վերջնամասում թիմերը կրկին ջանքեր չէին խնայում և ամենևին էլ չէր զգացվում, որ նրանցից մեկը 10 հոգով է խաղում: Ինչևէ, նոր գոլեր չգրանցվեցին: Հավասար պայքարում անցած խաղում գրանցվեց հավասար արդյունք: Սպասենք հաջորդ «կլասիկո»-ին:


szólj hozzá: Real Madrid 1-1 Barcelona

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում