«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան դիմել է ակումբի ղեկավարներին` առաջիկա ամռանը «Օլդ Թրաֆորդ»-ը լքելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է beIN Sports-ը:
27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել եվրոպական գրանդերից մեկում: Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն: Սակայն արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու ավելի մեծ շանսեր ունի մյունխենյան ակումբը, որը խնդիրներ չի ունենա` կապված ֆինանսական Fair Play-ի հետ:
Հիշեցնենք` Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան մասնակցել է 27 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային 11 փոխանցում կատարել:








































