Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպն ապագայում իրեն պատկերացնում է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի դերում: Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում մայիսի 30-ին կայանալիք «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղից հետո նա լքելու է «Բորուսիա»-ն: Նրան փոխարինելու է «Մայնց»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը:
«Այո, իհարկե: Ի՞նչն է ինձ խանգարում ինձ պատկերացնել «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հավելենք, որ «Բավարիա»-ի ղեկավարությունը ցանկանաւմ է շարունակել համագործակցությունը Պեպ Գվարդիոլայի հետ ու նրան առաջարկել է նոր՝ մինչև 2018թ. պայմանագիր: Իսպանացի մասնագետը դեռ չի պատասխանել: