Մարչելո Լիպին կարող է ստանձնել «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Նշվում է, որ իտալացի մասնագետը «ռոսսոներիներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի թիվ մեկ թեկնածուն կլինի, եթե ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին բաժնետոմսերի մի մասը վաճառի չինացի ներդրողներին:
Հիշեցնենք, որ նախկինում Լիպին գլխավորել է Իտալիայի հավաքականը, ինչպես նաև չինական «Գուանչժու» ակումբը:








































