Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Բարսելոնա»-ին պարտվելուց հետո «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շնորհավորել է «կապտանռնագույններ»-ին` Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը վաղաժամկետ նվաճելու կապակցությամբ:
«Նախ շնորհավորում եմ «Բարսելոնա»-ին՝ տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Պատրաստ եմ միանալ «Ատլետիկո»-ի երկրպագուների` կատալոնացիներին հասցեագրված ծափահարություններին: Նրանց համար այս հաղթանակը մեծ նշանակությունի ունի, քանի որ նախորդ տարի չկարողացան չեմպիոն դառնալ: «Ատլետիկո»-ն պարտվեց հանճարեղ Մեսսիին:
Անցած 50 տարիների ընթացքում մեր ակումբը երկու տիտղոս է նվաճել: Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք: Այժմ պայքարում ենք երրորդ տեղի համար և կանենք հնարավորը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Թիմիս գնահատակններ կտամ մրցաշրջանի ավարտից հետո: Ինչպես դպրոցում»,- AS-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:










































