Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ ժամանակակից ֆուտբոլում բացակայում են աստղերը, տեղեկացնում է Brazil Stats-ը:
Բրազիլացին նշել է, որ ժամանակակից ֆուտբոլում աստղերին կարող ես մատների վրա հաշվել:
«Ինչպես ասում էր Զիդանը, Մեսսին անկրկնելի է, Ռոնալդուն` ֆանտաստիկ, Նեյմարը` փայլուն, սակայն ես կարծում եմ, որ ժամանակակից ֆուտբոլին աստղեր են պակասում»,- հայտարարել է Ռոնալդոն:








































