Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման ու Տոնի Կրոսը լիովին ապաքինվել են ու պատրաստ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայանալիք Թուրինի «Յուվենտուս»-ի հետ պատասխան խաղին:
27-ամյա Բենզեման թիմերի առաջին խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով: Կրոսն ազդրի հետին մկանի վնասվածք էր ստացել Լա Լիգայի 36-րդ տուրում կայացած «Վալենսիա»-ի հետ խաղում ու փոխարինվել: Գերմանացին նույնպես ամբողջովին պատրաստ է մրցավեճին:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Պատասխան խաղը կայանալու է վաղը:










































