«Ռոմա»-ին ու «Յուվենթուս»-ին պատժել են այն բանի համար, որ վերջիններիս երկրպագուները երկու թիմերի միջև կայացած խաղի ժամանակ անկարգություններ են հրահրել:
«Ռոմա»-ն տուգանվել է 25 հազար եվրոյով, իսկ «Յուվե»-ն՝ 15 հզ: Երկու ակումբների երկրպագուներն էլ խաղադաշտ են նետել ճայթրուկներ ու պլաստիկե շշեր: Հռոմեական ակումբին տուգանել են նաև երկրպագուների կողմից հնչաց ռասիստական բնույթի արտահայտությունների համար:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց «Ռոմա»-ի հաղթանակով, ու միակ գոլը խաղում խփեց Ֆրանչեսկո Տոտին:








































