Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստներին չի թույլատրվում խոսել ապագա գլխավոր մարզչի` Պեպ Գվարդիոլայի մասին: Հիշեցնենք` Գվարդիոլան կգլխավորի գերմանական գրանդն առաջիկա մրցաշրջանում:
«Գվարդիոլայի մասին լուրը մեծ անակնկալ էր մեզ համար: Ֆուտբոլիստները, սակայն, ոգևորված են այդ առումով: Պետք է նշեմ, որ մեզ չի թույլատրվում շատ խոսել Գվարդիլոայի մասին: Պատճառը, հավանաբար այն, որ հուզմունքն ազդեցություն է թողնում «Բավարիա»-ի խաղի վրա:
Ինչ վերաբերում է մյունխենյան ակումբի խաղային փիլիսոփայությանը, երբ Գվարդիոլան կգլխավորի ակումբը, ապա ժամանակը ցույց կտա, թե մենք ինչպես կխաղանք»,- նշել է Մարտինեսը:







































