Երեքշաբթի Շտուտգարտում կկայանա աշխարհի նախկին առաջին ռակետներ Մարիա Շարապովայի և Անդրե Աղասիի ցուցադրական հանդիպումը: Այն կարող են անվճար դիտել բոլոր երկրպագուները:
Հիշեցնենք, որ ռուս թենիսիտուհին ոտքի վնասվածքի պատճառով չի մասնակցի Ֆեդերացիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչին:
Սակայն Մարիան հայտավորվել է և կմասնակցի Շտուտգարտում երկուշաբթի մեկնարկող Porsche Tennis Grand Prix մրցաշարին, որի շրջանակներում առաջին հանդիպումը կանցկացնի առաջիկա հինգշաբթի: