«Ինտեր»-ը տուգանվել է 15 հազար եվրոյի չափով` «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիին ակումբի երկրպագուների կողմից հասցեագրված ռասիստական դրսևորումների պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել Ա Սերիայի շրջանակներում փետրվարի 10-ին կայացած «Ինտեր»-«Կիևո» խաղի ժամանակ:
«Ցավում եմ: Հուսով եմ` դերբիի ժամանակ նման տհաճ իրավիճակ չի ստեղծվի»,- պատժամիջոցի առիթով ասել է ակումբի նախագահ Մասիմո Մորատին:
Հիշեցնենք` միլանյան դերբին կկայանա փետրվարի 24-ին` Իտալիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում:









































