Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկ Բիլբաո»-ն «Սան Մամես» մարզադաշտում ընդունել էր կատալոնական «Էսպանյոլ»-ին:
Խաղն անցավ հյուրերի բացարձակ առավելությամբ: Առաջին կեսում խփելով միայն մեկ գոլ՝ «Էսպանյոլ»-ը ավելի մարտական էր տրամադրված երկրորդ կեսում, ինչը օգնեց թիմին ևս երեք գոլ խփել ու հաղթել խոշոր հաշվով:
«Ատլետիկ»-ը իր հերթին ոչինչ չկարողացավ անել ու անօգնական տեսք ուներ:
«Ատլետիկ» – «Էսպանյոլ»՝ 0:4
Գոլերը՝ Մորենո, 28՛, Սանչես, 57՛, Ստուանի, 58՛, Վերդու, 75՛
Athletic Bilbao 0-4 Espanyol (All Goals… by ourmatch









































