Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Իլկայ Գյունդողանը պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Այնուամենայնիվ, կիսապաշտպանը պատրաստ է պայմանագրի ժամկետը երկարաձգել ընդամենը 1 տարով:
Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում Գյունդողանի տրանսֆերը բաց թողնել անվճար: Ֆուտբոլիստն ակումբային գրանցումը կարող է փոխել արդեն առաջիկա ամռանը: