L’Equipe-ի հաղորդմամբ, Բելգիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Ստանդարտ»-«Գենտ» հանդիպման ժամանակ «Ստանդարտ»-ի երկրպագուն վայր է ընկել վերին օթյակից և մահացել: Ականատեսների պատմելով, երկրպագուն պարզապես կորցրել է հավասարակշռությունը և ընկել:
Տուժողին անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մահացած երկրպագուի անունն ու այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: