Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գոհ է Ռիո-դե-Ժանեյրոյի մրցաշարի քառորդ եզրափակչում ուրուգվայցի Պաբլո Կուեվասի նկատմամբ հաղթանակից (4:6, 7:5, 6:0):
«Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ: Այս արդյունքը շատ կարևոր է ինձ համար, քանի որ վարկանիշային միավորներ եմ ստացել: Կանեմ հնարավորը Ռիո-դե-Ժանեյրոյի մրցաշարում հաջողության հասնելու համար:
Այժմ գլխավոր նպատակս վնասվածքից լիովին ապաքինվելն է»,- Նադալի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:
Կիսաեզրափակչում Նադալի հակառակորդը կլինի իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնինին: