Red Bull-ն այսօր ներկայացրել է նոր բոլիդը, որը կոչվում է RB11: Նոր` սև և սպիտակ բոլիդի դիզայնը զարմացրել է բոլորին:
ESPN-ի փոխանցմամբ` բոլիդը նման գունավորում ունենալու է միայն նախամրցաշրջանային փորձարկումների փուլում:
«Ավելին, քան ուղղակի սևն ու սպիտակը»,- Red Bull-ի թվիթերյան էջում այսպես են մեկնաբանել նոր բոլիդի դիզայնը:
Հիշեցնենք, որ նախամրցաշրջանային փորձարկումները մեկնարկելու են այսօր` Իսպանիայի Խերես քաղաքում: