Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ավագ Օլիվեր Կանն անհանգստություն է հայտնել` Բունդեսլիգայում մյունխենյան ակումբի գերիշխանության կապակցությամբ:
Ներկայումս մյունխենցիները մրցաշարային աղյուսակի առաջատարն են և մոտակա հակառակորդին գերազանցում են 11 միավոր: Վերջին 18 մրցաշրջաններում մյունխենցիները 11 անգամ չեմպիոն են դարձել և 4 անգամ զբաղեցրել երկորդ տեղը:
«Չի կարելի, որ Բունդեսլիգայում միայն մեկ հզոր ակումբ լինի: Մեզ պետք է, որպեսզի առաջնությունում լինեն 4-5 բարձրակարգ ակումբներ, ինչպես, օրինակ Անգլիայում, կամ գոնե երկու, ինչպես, Իսպանիայում: Անհրաժեշտ է, որ Բունդեսլիգայում տիտղոսի համար պայքարն ընթանա մինչև վերջին րոպեն, մինչև 34-րդ տուրը, այլ կերպ առաջնությունը կկորցնի իր հետաքրքրությունը»,- Bild-ը մեջբերում է Կանի խոսքերը: