Անօդաչու թռչող սարքը, որը կործանվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, պատկանել է պետական պաշտոնյայի և կիրառվել զվարճանքի նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գաղտնի ծառայությանը։
Գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ միջադեպի մասին տեղեկությունը կփոխանցվի Կոլումբիայի շրջանի դաշնային դատախազի քննությանը։
Անօդաչուի տերը հայտնել է, որ պարզապես կորցրել է թռչող սարքի կառավարումը, ինչի հետևանքով այն հայտնվել է պահպանվող օբյեկտի տարածքում։