Աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ, լեհ գերծանրքաշային Մարիուշ Վախը (27-1) պաշտոնական հաղորդագրություն է ստացել BDB (Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիա) ղեկավար Տոմաս Պյուտցից:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Վաղը արգելված խթանիչներ է օգտագործել: Բռնցքամարտիկը տուգանվել է և պետք է 5.113 եվրոյի չափով տուգանք վճարի` դոպինգ օգտագործելու համար: 33-ամյա լեհ բռնցքամարտիկը նաև 1 տարով կորակազրկվի: