Դուբայի «Զաբել» մարզադաշտում Դոնեցկի «Շախտյոր»-ն ու Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ն ընկերական խաղ են անցկացնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանդիպման 20-րդ րոպեին Վիլիանի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը:
Կոնստանտին Զիրյանովին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն 41-րդ րոպեին Մխիթարյանն իր երկրորդ գոլը խփեց այս խաղում:
Այսպիսով՝ առաջին խաղակեսից հետո «Շախտյոր»-ն առջևում է 2:1 հաշվով: Մխիթարյանը դուբլի հեղինակ է դարձել:








































