Friday, 17 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Մտադիր ենք դուրս գալ եվրագավաթներ. Օզբիլիս. Սպորտ

«Կուբան»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը հայտարարել է, որ իր թիմը մտադիր է եվրագավաթների խաղարկություններին մասնակցել:

– Առաջնության առաջին հատվածում ձեզ հաջողվեց լավ արդյունք ցույց տալ ու միավորների լավ պաշար հավաքել: Զարմացած չե՞ք, որ ձեզ հաջողվեց հասնել այս արդյունքին.

– Բարդ հանդիպումներ ունեցել ենք, բայց և այնպես զարմանալու առիթ չեմ գտնում: Կարծում եմ՝ ունենք այնքան հզոր թիմ, որ կարող էինք զբաղեցնել այն տեղն առաջնությունում, որը հիմա զբաղեցնում ենք: Լավ թիմ ունենք, կոնկրետ խաղաոճ, անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ:

Ինչո՞ւ չպետք է զբաղեցնեինք բարձր տեղ. չէ՞ որ թիմում բոլորը նման կերպ են տրամադրված, որ պետք է որքան հնարավոր է առաջ գնալ: Չեմ կարող ասել, որ սա հաճախ ենք քննարկման առարկա դարձնում, բայց այն, որ բոլորս էլ միտված ենք լինել առաջատարների կողքին ու չզիջել նրանց, քննարկման ենթակա չէ: Բոլորս ենք ցանկանում հանդես գալ եվրագավաթներում:

Այո´, Ռուսաստանում կան ուժեղ թիմեր, բայց հաշվի նստելով առաջնության առաջին շրջանին կայացած խաղերի հետ՝ չեմ կարող առանձնացնել մի թիմ, որին մենք զգալիորեն զիջում ենք: Այո´, մեր դեմ խաղում հրաշալի խաղաց ԲԿՄԱ-ն, բայց արդարության համար նշեմ, որ ուղղակի դա մեր օրը չէր: Երբ վստահ ենք հանդես գալիս, կարողանում ենք հաղթել բոլորին. սա´ է Ռուսաստանի առաջնության հետաքրքրությունը:

– Երբ Պետրեսկուն հեռացավ թիմից, ֆուտբոլիստներն ասացին, որ ուզում են ապացուցել, որ այն արդյունքները, որ թիմն է ցույց տվել, միայն մարզչից կախված չէին, այլև հենց իրենցից՝ ֆուտբոլիստներից.

– Կարևորագույնն այն է, որ մենք ցանկանում ենք ապացուցել, իսկ դրա վառ ապացույցն այն է, որ մրցաշարային աղյուսակի առաջին վեցյակում ենք: Ժամանակը ցույց կտա: Դեռ երկար ժամանակահատված ունենք հաղթահարելու: Կարող եմ փաստել, որ չնայած մարզչի հեռանալուն՝ թիմը հանգստություն է պահպանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում