Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբան»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարծում է, որ իր ակումբն արժանիորեն է զբաղեցնում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 4-րդ հորիզոնականը.
«Մենք ծանր հանդիպումներ ենք անցկացրել, սակայն նման արդյունքն ինձ չի զարմացնում: Կարծում եմ՝ հզոր թիմ ունենք արժանի ենք 4-րդ հորիզոնականին: Ունենք հիանալի թիմ, հստակ խաղաոճ, անհատապես հզոր խաղացողներ: Բոլոր ֆուտբոլիստները տրամադրված են բարձր հորիզոնական զբաղեցնել:
Բոլորս ցանկանում ենք մասնակցել եվրագավաթների խաղարկություններին: Չեմ հերքում, որ Ռուսաստանում բազմաթիվ հզոր ակումբներ կան, բայց կարող եմ ասել, որ առաջնության առաջին կեսում մենք ոչ մի ակումբի զգալիորեն չենք զիջել:
Մեր դեմ հիանալի խաղաց ԲԿՄԱ-ն, բայց պետք է խոստովանեմ, որ մեր հնարավորություններից շատ ցածր հանդես եկանք: Երբ մեր լավագույն խաղն ենք ցուցադրում, կարող ենք հաղթել ցանկացած հակառակորդի»,- հայտարարեց Օզբիլիսը: