ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հարցազրույց է տվել La Gazzetta dello Sport-ին:
«Լուկասի տեղափոխությունից հետո մենք այլևս նորեկներ չենք ունենա: Իսկ մեր՝ Մարիո Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է Ֆիլիպո Ինձագիին, ապա պետք է ասեմ, որ նրան մարզչական փայլուն ապագա է սպասվում: Նա այս դեպքում նույնպես մեծ հաջողությունների կհասնի, ինչպես իր մարզական կարիերայում»,- հայտարարեց Անչելոտին:








































