Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում մեկնելու էր ԱՄԷ՝ մասնակցելու 2013թ. միջմրցաշրջանային առաջին ուսումնամարզական հավաքին:
Դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմն արդեն ԱՄԷ-ում է և հանգրվանել է Emirates Palace հյուրանոցում:










































