Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանը A խմբում է, Մովսիսյանը՝ B, Մխիթարյանը՝ C:
Գրիգոր Մխիթարյանը մրցաշարի երրորդ տուրում հաջողության է հասնում Միգել Ադմիրալի նկատմամբ:
Պարտիան ավարտվեց 30-րդ քայլին:
Հարկ է նշել, որ նախորդ երկու խաղերում մեր շախմատիստը մեկ հաղթանակ է տարել ու մեկ ոչ-ոքի խաղացել:









































