Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն երջանիկ է, որ թիմը 16 անընդմեջ հաղթանակ է տարել ու ռեկորդ սահմանել: Պորտուգալացին ասել է, որ մադրիդյան ակումբն իր երկրորդ ընտանիքն է:
«Վստահ ենք մեր ուժերին ու մտադիր ենք շարունակել նույն ոգով: «Ռեալ»-ը երկրորդ ընտանիքս է: Ամեն օր մարզումների ժամանակ ներդնում ենք մեր ողջ ուժերը:
Ես ու թիմակիցներս գերազանց մարզավիճակում ենք: 16 անընդմեջ հաղթանակ ենք տոնել ու պատրաստվում ենք զարգացնել հաջողությունը»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Լիոնել Մեսսիի ու Մանուել Նոյերի հետ «Ոսկե գնդակ»-ի 3 հավակնորդների ցանկում է:









































