Ինչպես տեղեկացնում է Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական կայքը, հունվարի 13-ից 26-ը Գյումրու «Շիրակը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի այս տարվա իր առաջին ուսումնամարզական հավաքը:
Հաղորդման համաձայն՝ արդեն իրենց երկրներից վերադարձել և թիմին են միացել «Շիրակ»-ի լեգեոներներ սենեգալցի Յորոն եւ կոտդիվուարցի Բորիսը:
Այսօրվանից «Շիրակ»-ում փորձաշրջան կանցի 24-ամյա ռուս հարձակվող Սերգեյ Լեդնյովը:









































