Sports.ru պարբերականը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը: Հաշվի է առնվել ֆուտբոլիստների աշխատավարձն ու տարատեսակ հավելավճարները:
Ներկայացված աղյուսակում նշված աշխատավարձերից հանվել են հարկերը: Բացի այդ, հաշվառված չեն խաղացողներին տրվող պարգևավճարները:
80 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների շարքում են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, ովքեր հանդես են գալիս Մոսկվայի «Սպարտակ»-ում:
Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմում է 2.1 մլն եվրո: Նա 31-րդ հորիզոնականում է: Արազ Օզբիլիսը ստանում է 2 մլն եվրո տարեկան աշխատավարձ ու ևս 14 ֆուտբոլիստների հետ կիսում է 35-50-րդ տեղերը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկն է՝ 7 մլն եվրո տարեկան աշխատավարձով:








































