Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին չի մտածում Լոնդոնի «Չելսի» տեղափոխության մասին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ Մեսսիի մտերիմները կապ են հաստատել արգենտինական DirecTV հեռուստաընկերության հետ, որը տարածել էր տեղեկատվությունը, ու հերքել այն: Մեսսին չի սովորում անգլերեն ու չի մտածում «Չելսի» տեղափոխության մասին: Այդ մասին իր ներկայացուցիչներին ասել է անձամբ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ եթե «Բարսելոնա»-ն ընթացիկ մրցաշրջանում տիտղոսներ չնվաճի, Մեսսին կհեռանա ակումբից:
Նշվում էր նաև, որ Ժոզե Մոուրինյոն դրական պատասխան էր տվել հնարավոր գործարքի կայացմանը: