«Անժի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կոնստանտին Ռեմչուկովը հերքել է լուրերն այն մասին, թե Դաղստանի ակումբը պատրաստվում է ձեռք բերել անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի տրանսֆերային իրավունքները:
«Բեքհեմի՝ «Անժի» տեղափոխության մասին լուրն իսկական անհեթեթություն է: Նույնիսկ մեկ անգամ այդ մասին չենք մտածել: «Անժի»-ի նպատակն է հաղթել ու հաղթել»,- Ռեմչուկովի խոսքերն է մեջբերում «Անժի»-ի պաշտոնական Twitter-ը:









































