Բրիտանիան մտադիր է փակել յոթ հին բանտ ամբողջությամբ և երեք հատ մասնակի, որի արդյունքում կկրճատվի 2 600 կալանատեղ, սակայն այս հանգմանքը տարեկան կտնտեսի 63 մլն ֆունտ սթեռլինգ, հիգշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարը։
Փակվող կալվանվայրերի փոխարեն կառուցվելու է մեծ ու արդիականացված բանտ, որի տարողունակությունը 25 %-ով շատ կլինի երկրի ներկայիս ամենամեծ բանտից։ Այն կկառուցվի Անգլիայի հյուսիս-արևմուտքում և Ուելսի հյուսիսում։ Նախարարությունն արդեն սկսել է ծրագրի նախնական աշխատանքները, սակայն հայտնի չէ, թե երբ կսկսվի շինարարությունը։