Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը վիրահատության է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պաշտպանն ակումբի՝ նոյեմբերի 18-ին կայացած մարզմանը սրունքաթաթի վնասվածք էր ստացել: Ֆուտբոլիստը վերականգնողական մարզումները կսկսի մի քանի շաբաթից: Նա կարող է շարքից դուրս մնալ մինչև 3 ամսով:
Բացի Լամից, «Բավարիա»-ի կազմում վնասվածք ունեն ևս 7 ֆուտբոլիստներ՝ Հոլգեր Բադշտուբերը, Խավի Մարտինեսը, Դավիդ Ալաբան, Տիագո Ալկանտարան, Կլաուդիո Պիսարոն, Տոմ Շտարկեն ու Պեպե Ռեյնան:









































