Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ մարզիչ Աիտոր Կարանկան «Սելտա»-ի դեմ խաղից հետո գնահատել է Քրիշտիանու Ռոնալդուի խաղը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Ռոնալդուի խաղն ու գոլերը բոլորը տեսան: Այն, ինչ մենք այսօր տեսանք, ամբողջովին բավարար է, որ գնահատենք նրա որակները: Մենք երբեք չենք կասկածել նրա ուժերին:
Վերջերս, երբ նա սովորականի պես չէր կարողանում գոլեր խփել, թիմը դա զգում էր: Իսկ հիմա, երբ բոլոր անհաջողությունները հետևում են, դա նրան ու ամբողջ թիմին վստահություն է հաղորդում», – Կարանկայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































