Ֆուտբոլի միջազգային միությունը (FIFA) հրապարակեց գումարի չափը, որը կվճարի ակումբներին, որոնց խաղացողները կմասնակցեն 2014թ. աշխարհի առաջնությանը:
Ակումբները կստանան օրական 2850 ԱՄՆ դոլար՝ իրենց յուրաքանչյուր խաղացողի՝ ԱԱ-ին մասնակցության 1 օրվա դիմաց: Դա մոտ երկու անգամ ավելին է 2010թ. Մունդիալի համար սահմանված գումարից (1600 դոլար):
Հավելենք, որ 2010թ. Մունդիալից հետո ամենախոշոր գումարը (900.000 դոլար) ստացավ կատալոնական «Բարսելոնա»-ն:








































