Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծառայություններով:
Ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին կարծում է, որ արգենտինացի մասնագետը կարող է օգնել թիմին լուրջ հաջողությունների հասնել: Ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանի ճակատագիրն ակումբում հարցականի տակ է:
ՊՍԺ-ն այս պահին երկրորդն է Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում՝ Մարսելի «Օլիմպիկ»-ին զիջելով 4 միավորով: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում փարիզյան ակումբն առաջին տեղում է խմբում՝ «Բարսելոնա»-ին գերազանցելով 1 միավորով:








































