Իտալուհի մոդել Կլաուդիա Ռոմանին մրցավարական կուրսեր է անցել ու ստացել է Բ Սերիայի խաղերի սպասարկման արտոնագիր:
Այնուամենայնիվ, մոդելի գլխավոր նպատակն Ա Սերիայի խաղերի սպասարկման արտոնագրի ստացումն է:
32-ամյա սևահերը հայտնի է մի շարք հայտնի ամսագրերում անկեղծ ֆոտոշարքերով: Նա մի քանի անգամ ընդգրկվել է մոլորակի ամենասեքսուալ 100 կանանց ցանկում:
Բացի այդ, նա երբեք չի թաքցրել համակրանքը «Միլան»-ի նկատմամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա համար Ա Սերիայի խաղերի մրցավարական արտոնագիր ստանալու համար:










































