Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը տեղափոխվելու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկար»՝ ստորագրելով 2.5 տարվա պայմանագիր:
Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ղազախական ակումբի երկրպագուներին:
«Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար՝ ակումբում անցկացրած այս ողջ ժամանակահատվածի համար:
Յուրաքանչյուր խաղում ես ու թիմակիցներս զգացել ենք ձեր աջակցությունը: Այս 2 տարիներն անմոռանալի են իմ կարիերայում: Հուսով եմ՝ դեռ կհանդիպենք: Շնորհակալություն բոլորին: Առա՛ջ «Ակտոբե» »: