«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատասխանել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերի խոսքերին, ով քննադատության էր ենթարկել մարզչին` «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը թիմի հիմնական կազմն ընտրելու կապակցությամբ:
«Հարգում եմ Լինեկերին, բայց չեմ ընդունում նրա քննադատությունը:
Նախկինում նա առաջատար ֆուտբոլիստ է եղել, բայց երբեք չի աշխատել «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում»,- Daily Mail-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:








































