Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է թիմի ճգնաժամային դրությունը:
« «Հանովեր»-ի հետ լավ խաղացինք 90 րոպե, բայց արդյունքում ոչ մի միավոր չվաստակեցինք: Այստեղ կարևոր է հոգեբանական գործոնը:
Ակնհայտ է, որ ջանք չենք խնայում, բայց չենք հավատում սեփական ուժերին: Այդ է մեր խնդիրը: Պետք է կրկին փորձել բավականություն ստանալ մեր խաղից: Այդ դեպքում գոլերը սպասեցնել չեն տա:
Բանն այն է, որ քիչ ժամանակ ունենք: Արդեն բավականաչափ խաղեր ենք անցկացրել, բայց միավորները քիչ են»,- հայտարարել է Ռոյսը:








































