Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Տոսնո»-ին և առավելության հասել 3:1 հաշվով:
«Վոլգա»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել և մասնակցել ամբողջ հանդիպմանը Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով հանդիպման 72-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Արթուր Մինոսյանը, ով փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին:
«Վոլգա»-«Տոսնո»` 3:1
Պոլյանին, 12 (1:0), Կուխարչուկ, 13 (2:0), Խադարցև, 20 (2:1), Սարկիսով, 72 (3:1)









































