37-ամյա անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, ով վերջերս հայտարարեց «Լոս Անջելես Գելաքսի»-ից հեռանալու մասին, դեռևս մնում է առանց ակումբ:
Անգլիայի հավաքականի նախկին ավագ բավականին մեծ թվով առաջարկներ ունի, սակայն շտապել չի ցանկանում ու ծանրութեթև է անում բոլոր տարբերակները:
«Դեյվիդը չի շտապում որոշման ընդունման հարցում: Կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, ինչպես և նա արել է իր ողջ, հաջողված կարիերայի ընթացքում», – բացատրում է խաղացողին ներկայացնող ընկերությունը, հայտնում է Associated Press գործակալությունը:










































