Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ճապոնիայի ընտրանու դարպասը:
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դարձել է պոկերի հեղինակ: Այսպիսով՝ 22-ամյա հարձակվողի ակտիվում արդեն ազգային թիմի կազմում խփած 40 գոլ կա: Նեյմարը գերազանցել է Բեբետոյի ցուցանիշը (39 գոլ):
Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը հետյալն է՝
1. Պելե – 77 գոլ
2. Ռոնալդո – 62
3. Ռոմարիո – 55
4. Զիկո – 48
5. Նեյմար – 40








































