«Միլան»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը հերքել է Էբոլայով վարակվելու մասին շրջանառվող լուրերը:
Աֆրիկյան որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի մոտ հիվանդություն է հայտնաբերվել, սակայն այն նոր է զարգանում: Հարկ է նշել, որ «Միլան»-ը նույնպես պաշտոնապես հերքել է Էսյենի հիվանդության մասին շրջանառվող լուրերը:
«Իմ` էբոլայով վարակվելու մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ես ինձ շատ լավ եմ զգում և մարզվում սովորականի պես»,- Twitter-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:









































