Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերն իր վրա է վերցրել «Եվրո-2016» մրցաշարի որակավորման փուլի` Լեհաստանից կրած պարտության պատասխանատվությունը, վստահեցնում է Goal.com-ը:
«Լեհաստանի ազգային հավաքականի առաջին գոլն իմ մեղքով էր: Սխալվեցի և համարձակորեն առաջ շարժվեցի, սակայն դա ուշացած որոշում էր:
Կարելի էր խուսափել այս պարտությունից: Գերմանիայի ազգային հավաքականը վատ հանդես չեկավ, և եթե կարողանար առաջինը հասնել արդյունքի, կարող էր նաև հաղթանակ տոնել այս խաղում»,- հայտարարել է Նոյերը:









































